Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ խաղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 18, 2012 12:20

Կազանում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարում շարունակում է վստահ հանդես գալ  Էլինա Դանիելյանը: մեր երկրի ներկայացուցիչը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4,5-ական միավոր ունեն Կատերինա Լահնոն, Աննա Մուզիչուկը, Վիկտորիա Չմիլիտեն:

7-րդ տուրում Դանիելյանը միավորը բաժանեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Ահա թե ինչպիս ելքեր ունեցան տուրի մյուս հանդիպումները.

Տատյանա Կոսինցևա – Աննա Մուզիչուկ` 0,5:0,5
Վիկտորյա Չմիլիտե – Բետուլ Չեմրե Յիլդիզ` 1:0
Նադեժդա Կոսինցևա – Համպի Կոներու` 0,5:0,5
Կետերինա Լահնո – Հոու Յիֆան` 0,5:0,5
Ալեքսանդրա Կոստենյուկ – Ալիսա Գալյամովա` 1:0


Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply