Ամերիկայում զոմբիների համաճարակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 11:56

2 շաբաթ առաջ ԱՄՆ քաղաքացիներին ցնցել էր Մայամիի  կաննիբալի մասին տեղեկությունը, որն օրը ցերեկով հոշոտել էր կենդանի մարդու դեմքը: Ցավոք դա միակ դեպքը չէր, որը տեղի քրեական քրոնիկայի էջերում էր հայտնվել: Զոմբիների համաճարակը տարածվել է ողջ երկրով:

Այդ սարսափելի պատահարից հետո  մեկ շաբաթ անց նման դեպք է եղել Լուիզիանայում: Այնտեղ էլ մեկը ատամներով իր զոհի դեմքից պոկել էր մաշկը: Իսկ Մայամիում 21-ամյա անօթևանն առանց պատճառի հարձակվել էր անցորդի վրա:  Նրան ձերբակալելու պահին էլ  տեղ հասած ոստիկաններից մեկին էր  փորձել  կծել: Ձերբակալման պահին էլ բղավել էր, թե միևնույն է, կգտնի ու կուտի նրան:

Բանտախցում տղամարդը գլուխը կոտրել էր ճաղավանդակին հարվածելով: Հաջորդ օրը  հիվանդանոցում  նա հայտարարել էր, թե ոչինչ չի հիշում նախօրեին կատարվածից: Անօթևանի արյան մեջ բժիշկները հայտնաբերել էին լոգանք ընդունելու սոդայի հիմքով քիմիական նյութ, որը, ինչպես հետո պարզվեց,  տարօրինակ` «Ամպ 9» անվանումով թմրանյութ է: Փորձագետները կարծում են, որ հենց այդ թմրամիջոցն է մարդուն զոմբի դարձնում:

Այս թմրանյութը մատչելի է ու գնալով ավելի  մասսայական է դառնում: Դրա ազդեցությունը շատ նման է էքստազիին, սակայն, հետևանքներն ավելի լուրջ են: Այն օգտագործած մարդու մոտ  հալուցինացիա, սրտխառնուք ու պարանոյա է սկսվում: Սրտխփոցն արագանում է , իսկ վարքագիծը դառնում ագրեսիվ, անկանխատեսելի: Եթե թմրանյութի տարածումը չկարողանան կանխել, ապա «զոմբիների համաճարակը» կգրավի ողջ երկիրը:

Օրեր առաջ  էլ հայտնի դարձավ կանադացի պոռնոդերասան Լուկա Մանյոտայի արարքի մասին. նա սպանել ու կերել էր իր զոհի մարմնի մի մասը:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply