Նույն հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 18, 2012 11:47

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում կայացան վերջին` 3-րդ տուրի հանդիպումները: Իրավիճակը լարված էր, քանի որ բոլոր թիմերն էլ խմբից դուրս գալու հնարավորություն էին պահպանում: Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն, իսկ Գերմանիայի ներկայացուցիչները նույն հաշվով առավելության հասան դանիացի ֆուտբոլիստների նկատմամբ:
Այսպիսով B խմբի մրցաշարային աղյուսակում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ`Գերմանիա (9 միավոր), Պորտուգալիա (6), Դանիա (3), Հոլանդիա  (0):
Քառորդ եզրափակիչում  կմրցենԳերմանիայի  և Հունաստանի, Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները:

Տեխնիկական արդյունքներ

Պորտուգալիա – Հոլանդիա՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 28, 74 – Ռաֆայել Վան դեր Վարտ, 11

Դանիա – Գերմանիա՝ 1:2

Միկայել Կրոն Դելի, 24 – Լուկաշ Պոդոլսկի, 19, Լարս Բենդեր, 80

 

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply