Կանադայի մայրաքաղաքային օդանավակայանում ուղևորներին «ականջ են դնում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 11:25

Օտտավայի միջազգային օդանավակայանում սահմանապահները տեղադրել են միկրոֆոններ` ուղևորների խոսակցությունները լսելու համար:

Տեղեկությունը հաստատել է սահմանային ծառայության նախագահ Քրիս Կելին, պարզաբանելով, որ սահմանների վիճակը բարելավելու ու երկրի անվտանգությունն ամրապնդելու  նպատակով է արվում:

Թե որտեղ են տեղադրված գերզգայուն միկրոֆոնները, չի հրապարակվում, բացի այդ սահմանային ծառայությունն ավարտում է  թվային  նոր սերնդի 88 տեսախցիկների մոնտաժումը: Սակայն, ի տարբերություն տեսախցիկների, միկրոֆոններն  աչքի չեն զարնում:

Նախագահն ասել է, որ ուղևորների խոսակցությունները ձայնագրվում են, իսկ թե ինչպես են դրանք օգտագործվելու ու որքան են պահպանվելու` սահմանային ծառայության կայքում ավելի ուշ կհայտնվի:

Կանադայի կառավարության ներկայացուցիչները  նման միջոցառումները բացատրում են հանցավոր խմբակցությունների գործողություններին (թմրանյութեր ու մաքսանենգ ապրանք երկիր բերելու) հակազդելու անհրաժեշտությամբ:

Իսկ մինչ այս 58 կազմակերպված հանցավոր խմբավորումներ կաշառում էին օդանավակայանի աշխատակիցներին կամ էլ տեղում տարբեր պաշտոնների տեղավորում իրենց ներկայացուցիչներին:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply