«Հայաստան» հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգությունը կրկին վստահվել է Սիմանտեք-ՎերիՍայն ընկերությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 18, 2012 11:28

Ամերիկյան Սիմանտեք-ՎերիՍայն` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ապագա Թեքնոլոջիսը» արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը:

Ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաեւ առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org  կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ:

«Շուրջ 2 տարի է, ինչ գործում է Հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգը, որն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել նվիրատուների վստահությունը`  անվտանգ ու հարմարավետ լինելու շնորհիվ: Շնորհակալություն «Ապագա Թեքնոլոջիսի» թիմին աջակցության համար»,- ասում է Հիմնադրամի ծրագրերի համակարգող Մագդա Մարկոսյանը:

 Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել American Express, Visa, MasterCard, Discover, Diner’s Club, այս տարվանից նաեւ ARCA վիրտուալ քարտերից, բանկային հաշվեհամարներից, կամ PayPal վճարային համակարգի օգտատիրոջ հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը:

«Նվիրատուները կարող են վստահ լինել, որ նվիրաբերված ցանկացած գումար կհասնի հասցեատիրոջը»,- վստահեցնում է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply