Կիրո Մանոյան. «Թուրքիան մինչև ապրիլ չի վավերացնի Արձանագրությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 16:29

kiro-manoyan1ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ՝ երեկ ԱՄՆ-ի սենատ ներկայացված Ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը ևս բողոքի արտահայտում է` ընդդեմ Արձանագրություններում առկա պատմական հարթության միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման:

«Այս բանաձևը ներկայացվել է հավելյալ ճնշում բանեցնելու համար Սպիտակ տան վրա, որպեսզի այն Ցեղասպանության ճանաչումը տարանջատի հայ-թուրքական հարաբերություններից»,- կարծում է Մանոյանը:

Ըստ Մանոյանի` ենթահանձնաժողովում Ցեղասպանության քննարկման հնարավոր թեմա դարձնելուն դեմ է արտահայտվել Ցեղասպանագետների միջազգային կազմակերպության ազգությամբ հրեա նախագահը, իսկ մի շարք միջազգային լրատվամիջոցներ արդեն «Ցեղասպանություն» ասելու փոխարեն  սկսել են այլ տերմիններ(Հայկական ջարդեր, Եղեռն) օգտագործել:

«Հայաստանի ԱԺ-ն պետք է առաջինը չվավերացնի Արձանագրությունները»,- ասաց Մանոյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը մինչև ապրիլ չի վավերացնելու դրանք, եթե Ղարաբաղյան հարցում Հայաստանն ու Ադրբեջանը որոշում չկայացնեն:

Մանոյանի համոզմամբ` հայկական կողմը պիտի օգտագործի բոլոր լծակները` հակառակ դեպքում Ցեղասպանության 95-ամյակի նախօրյակին հայտնվելու է բարդ ու դժվարին կացության մեջ:

«Եթե 90-ամյակի շեմին Թուրքիան ակնկալում էր, որ կլինի «հայկական ցունամի»՝ Ցեղասպանության ճանաչման գործում, ապա այժմ, եթե առաջը չառնենք այս ընթացքի, 95 ամյակը կլինի «թուրքական ցունամի»,- ասաց նա:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply