Ռումինիայում անհայտ անձը եկեղեցում սպանել է հոգևորականին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 10:24

Ողբերգական պատահար է եղել ռումինական Ֆոկշան քաղաքի Հովհաննես Մկրտչի եկեղեցում:

Լրիվ սև հանդերձանքով անհայտ տղամարդը եկեղեցական ծառայության վերջում մոտեցել է ավագ քահանա Տուդոր Մարինին և խնդրել բացատրել իրեն Աստվածաշնչի որոշ դրվագներ: Դրանից հետո տղամարդն անսպասելի հանել է դանակն ու հոգևորականին  մահացու հարված հասցրել:

Տեղ հասած բժիշկներն արձանագրել են հոգևորականի մահը: Ներկայումս փնտրվում է հանցագործը: Ենթադրվում է, որ նա հոգեկան հիվանդ է:  Ավանի խորհրդի նախագահ Վրանչա Մարիան Օպրիշան Ֆոկշանի քաղաքացիներին խոստացել է  հասարակական վայրերում անվտանգության միջոցները խստացնել:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply