Նիգերիայում 3 եկեղեցի է պայթեցվել, զոհվել է 36 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 10:37

Նիգերիայի բնակչությունը կրկին բախվել է քրիստոնեության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի. կիրակի օրը 3 եկեղեցի է պայթեցվել: Սպանվել է 36 մարդ, վիրավորվել` 100-ը:

Անկարգություններ են եղել երկրի հյուսիսային հատվածում, ուր հիմնականում բնակվում են մահմեդականներ: Մահապարտները եկեղեցիներ են պայթեցրել Զարիա ու Քադունա քաղաքներում, մեկ ժամ տարբերությամբ: Բացի այդ, մի քանի ավտոմեքենա են լցոնել պայթուցիչով և եկեղեցի ուղղել, որտեղ կիրակնօրյա ծառայություն էր կատարվում ու բազմամարդ էր:

Ներկայումս Նիգերիայի իշխանությունները պարեկային ժամ են հայտարարել, վախենալով, որ քրիստոնյաները վրեժ կլուծեն մահմեդականներից:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply