Ճապոնիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 9:58

Ուժգին ցնցումներ են գրանցվել Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան առափնյայում: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկությունների համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, տեղական ժամանակով 05:32-ին:

Երկրաշարժի օջախը Մորիոկա քաղաքից գտնվում է  155 կմ հարավ-արևելք` 31 կմ խորության վրա:

Ճապոնական սեյսմիկ 7-բալանոց սանդղակով այն գնահատվել է միջին` 4 բալով:

Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply