Dolce & Gabbana-ն առաջին անգամ` մանուկների համար (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 8:03

Դոլչեն ու Գաբաննան սեփական երեխաներ չունեն, դրա համար էլ հսկայական աշխատանք են կատարել` հագուստի հարցում երեխաների նախընտրությունները հասկանալու համար` հիմնականում կողմնորոշվելով Դոլչեի փոքրիկ զարմիկների ճաշակով:

«Մենք զրուցել ենք շատ  մայրիկների հետ, որպեսզի հավաքածուն ստացվի գործնական: Բազում մանրուքներ ենք իմացել, օրինակ, որ կոմբինեզոնն ավելի լավ է առանց թևի լինի. Երեխաները չեն սիրում, երբ հագուստը սեղմում է , նեղում»,-պատմել է Դոմենիկո Դոլչեն:

Նոր հավաքածուն ներառել է  հագուստի, կոշիկի ու աքսեսուարների ավելի  քան 1000 տեսակ ու հանրությանը կներկայացվի այս հուլիսին:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply