Եգիպտոսում նախագահական ընտրություններ են եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2012 7:48

Երեկ Եգիպտոսում  տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան հունիսի 21-ին: Սակայն «Մահմեդական եղբայրներ» կուսակցության նախընտրական շտաբում արդեն հայտարարել են, թե իրենց թեկնածուն է հաղթանակել:

Նախօրեին Եգիպտոսում հրապարակվել է Եգիպտոսի ժամանակավոր սահմանադրությունը, որի համաձայն, խորհրդարանի ներքին պալատը ցրելուց հետո երկրի զինված ուժերի գերագույն խորհուրդն իր վրա է վերցնում օրենսդիր իշխանության գործառույթը: Նույնիսկ իշխանական իրավասությունները ընտրված նախագահին փոխանցելու դեպքում էլ գերագույն խորհուրդը կպահպանի իր օրենսդիր իրավունքն այնքան ժամանակ, մինչև խորհրդարանական ընտրություններ լինեն ու ձևավորվի  Ազգային ժողովի նոր կազմը:

Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply