Ճանապարհատրանսպորտային պատահար` Կոմիտասի պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 17, 2012 23:00

Հունիսի 17-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` թիվ 47 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ 21010” մակնիշի 10 ՕԼ 533 պետհամարանիշի (վարորդ՝ Արսեն Հակոբյան) և “ԴԵՈՒ ՆԵՔՍԻ” մակնիշի Լ 31 85 պետհամարանիշի (պատկանում է “Մանանդ” տաքսի ծառայությանը, վարորդ` Գրիգոր Հովհաննիսյան) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը “ՎԱԶ 21010” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1992 թ. ծնված Լուսինե Իսպիրյանը, “ԴԵՈՒ ՆԵՔՍԻ” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1955 թ. ծնված Գրիգոր Հովհաննիսյանը, ուղեվորներ՝ 1983 թ. ծնված Իրինա Ղափլանյանը, 1979 թ. ծնված Դավիթ ու 2009 թ. ծնված Արեգ Բեքեդները տեղափոխվել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” և  “Միքայելյան” բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության եվ բավարար:

 

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply