Ճանապարհատրանսպորտային պատահար` Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 17, 2012 22:21
Հունիսի 17-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Գազել” մակնիշի 15 ԼՕ 530 պետհամարանիշի և “ԶԻԼ֊53” մակնիշի 39 ԼՕ 387 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով “Գազել” մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչ, 1975 թ. ծնված Լալա Մելքոնյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1939 թ. ծնված Վիոլետա Անտոնյանը, 1981 թ. ծնված Սարգիս Բեկչյանը, 1957 թ. ծնված Գայանե Բեկչյանն ու 1986 թ. ծնված Մոնիկա Չատինյանը տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Վ. Անտոնյանի, Լ. Մելքոնյանի և Մ. Չատինյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Ս. Բեկչյանինը և Գ. Բեկչյանինը` միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
