Փրկարարները երիտասարդին պատգարակով տեղափոխել են մոտ 300 մետր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 17, 2012 22:05
Հունիսի 17-ին, ժամը 18.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արփա գետը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի Շահումյան փողոցի թիվ 95 շենքի 43-րդ բնակարանի բնակիչ` 1983 թ. ծնված Եղիշե Ավագյանը, “Կամշալու” կոչվող հանդամասում ընկել է ծառից: Հրշեջ-փրկարարները Ե. Ավագյանին անշարժացրել և պատգարակով մոտեցրել են “1-03” ծառայության բրիգադին (մոտ 300 մ), ով տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
