Էլեկտրոնային բիզնեսի զարգացումը երկրում կդանդաղի առանց կրթական նորարար ծրագրերի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2012 16:05

Եվրասիա միջազգային համալսարանի Էլեկտրոնային բիզնես մագիտրոսական ծրագիրն այսօր ներկայացված է ԴիջիԹեքԷքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսում:

Գիտակցելով երկրի համար էլեկտրոնային բիզնեսի զարգացման կարևորությունը` Եվրասիա միջազգային համալսարանը Լիտվայի առաջատար բուհերից մեկի հետ նախաձեռնեց Էլեկտրոնային բիզնեսի կառավարում համատեղ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի նորարարությունը և անհրաժեշտությունը գիտակցում են նաև բիզնես ոլորտը ներկայացնող կազմակերպություններ` ցուցաբերելով անմիջական աջակցություն. “Մայքրոսոֆթ” ընկերությունը և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում աջակցում են` աշխատողներին ներգրավելով որպես դասվանդողներ, իրականացնելով վարպետության դասեր, վերանայելով կրթության բովանդակությունը և այլն:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply