Մայոր Ջասթին Բադդը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով

Պաշտոնական, Օրվա լուր | | June 16, 2012 15:54

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply