Լավատեսությունը որպես հաղթանակելու հուսալի ուղի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2012 13:54

Այն կանայք ու տղամարդիկ, որոնք այս աշխարհին նայում են  լավատեսության առողջ  տեսանկյունով, որպես օրենք, միշտ հաջողությամբ են  հաղթահարում   առաջադրված նպատակի ուղին: Եվ, հիմնականում,  ավելի հաճախ հաղթանակում են լավատեսները:

Նոր Զելանդիայի Վիկտորիայի համալսարանի հոգեբաններն ու Հարվարդի մասնագետները հաստատում են, որ լավատեսությունը թույլ է տալիս  ժամանակակից մարդուն նպատակադրվել ու հաղթանակ տանել այնքան արդյունավետ, որ, ըստ էության, թեթևացնում է  այս կամ այն խնդրի լուծման գործընթացը: Նման ինքնաներշնչման ուժը կարելի է համեմատել հիպնոսի ուժի հետ:

Իսկ վատատեսներն  տրամադրվում են, որ նպատակն անհասանելի է ու կոնկրետ խնդիրն անլուծելի, ինչը, բնականաբար, կյանքն ավելի է բարդացնում: Սակայն, միշտ պետք է հիշել, որ ի սկզբանե նման “հրահանգը” բացառում է հաղթանակելու հավանականությունը:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply