Խաչիկ Գալստյանը սեպտեմբերից ստանձնելո՞ւ է իր պարտականություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2012 12:21

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարտաճանաչ կերպով հետևում է մամուլի հրապարկումներին և լավատեղյակ է բոլոր հրապարակումներին, որոնք առնչվում են իրենց կուսակցությանը և ոչ միայն: Այսպես` այսօր հրապարկում կար, թե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կարող է դառնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հրաչ Ռոստոմյանը:

Նաիրա Զոհրաբյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել է, որ Հրաչ Ռոստոմյանն առաջիկայում հայտարարությամբ է հանդես գալու: Հարցին, թե նորմա՞լ է, որ կուսակցության ներկայացուցիչը հրաժարվում է կուսակցությունից և դառնում նախարար, տիկին Զոհրաբյանն ասել է, թե այդ մասով որևէ այլ բան ասել չի կարող:

Ինչ վերաբերում է մեկ այլ մամուլի հրապարկման, համաձայն որի ԲՀԿ գործարար -պատգամավորները խուճապի մեջ են և նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ակնարկել են, թե կարող են կուսակցությունից դուրս գալ, Ն. Զոհրաբյանը նկատել է, որ մամուլի այդ հրամարակմանը նույնպես ծանոթ է, որը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

«ԲՀԿ-ից որևէ մեկը խուճապի մեջ չէ, որևէ մեկը` ո’չ նախարարներից, ո’չ էլ պատգամավորներից,  նման ակնարկ չի արել նախագահին: Տվյալ և հերթական հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա, իսկ դիտարկմանը, թե իրադարձությունների հաջորդականությանը հետևելիս պարզ է դառնում, որ տվյալ հրապարակումները ժամանակի ընթացքում իրականանում են, ինչի օրինակ է ԲՀԿ այլևս նախկին մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, Ն. Զոհրաբյանը նկատել է, թե դա այլ հարց է, իսկ Խ. Գալստայանը, ԱԺ պատգամավորի վստահմամբ, սեպտեմբերին կրկին վերադառնալու է իր պաշտոնին:

«Խնդիրներ կան, որոնց մասին մամուլը տեղյակ չէ, սակայն ցանկացած մարդ իրավունք ունի հանգստի, իսկ Խ. Գալստյանը հիմա հանգստանում է: Ես չեմ կասկածում, որ նա սեպտեմբերին վերադառնալու է իր պաշտոնին»,- հավաստիացրել է նա:

Խաչիկ Գալստյանն արդյոք սեպտեմբերից ստանձնելո՞ւ  է իր պարտականությունները:
«Ունեցել ենք շատ ծանր քարոզարշավ և կարիք կար հանգստանալու, ես դեռ հանգստանում եմ»,- պատասխանել է ԲՀԿ նախկին մամլո խոսնակը` հավելելով, որ իր ապագա քայլերի մասին անպայման տեղեկատվություն կլինի:

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply