«Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամը 2010 թ. համար ակնկալում է 100 մլն դոլարի ներդրում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 15:46

Բեկոր ՓափազյանՆոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի հետ միասին կմեկնի ԱՄՆ, որտեղ սփյուռքահայ ներդրողների հետ ծրագրված է հանդիպում` Բերքլիի համալսարանում:

Փափազյանն ասաց, որ ուզում են սփյուռքահայ ներդրողներին ներկայացնել ծրագրեր, թե ինչպես բարձրացնել ազգային մրցունակությունը:

Հիմնադրամն այսօր աշխատում է կրթության, առողջապահության, զբոսաշրջության և ցանցերի ու տեղեկատվության հասանելիության ոլորտներում:

Ըստ Փափազյանի՝ ներդրում կա միայն զբոսաշրջության ոլորտում `20 մլն դոլար՝ Տաթևի վանքի վերականգնման համար: «Ներկա պահին ընթանում են վերականգնման նախագծային աշխատանքներ, իսկ բուն աշխատանքները նախատեսված է սկսել 2010թ. աշնանը»,-ասաց նա:

Փափազյանի խոսքով՝ մի բարերար խոստացել է  Երևանում մոտ 35 մլն դոլար արժողությամբ շենք նվիրաբերել հիմնադրամին, իսկ ՏՏ ոլորտում ծրագիր կա ՀԲ-ի հետ համագործակցության:

«Իսկ 2010թ. համար ակնկալվում է 100 մլն. դոլարի ներդրում,  որը, մեր հաշվարկներով, դեռ համեստ թիվ է»,-ասաց Փափազյանը:

«Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամն ստեղծվել է 2008թ. փետրվարին կառավարության նախաձեռնությամբ:

Հիմնադրամը պետական համագործակցության սկզբունքով գործող ոչ կառավարական կազմակերպություն է:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը  ՀՀ վարչապետն է:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply