Ամերիկացի լարագնացն անցել է Նիագարայի ջրվեժի վրայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 16, 2012 12:05

Լարագնաց Նիկ Վալենդը առաջին մարդն է  վերջին 100 տարում, որը համարձակվել է անցնել Նիագարայի ջրվեժի վրայով ու առաջին մարզիկն է, որն այդպիսով հատել է  ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանը:

5 սմ հաստությամբ ճոպանի վրայով նրա անցմանը հետևել է 100 հազար զբոսաշրջիկ: Մարզիկը ցանկացել է  իրականացնել մտադրությունն առանց ապահովագրության, սակայն ստիպված զիջել է  հովանավոր հեռուստաընկերության ներկայացուցիչների հորդորներին:


1859-ին ֆրանսիացի լարագնաց Ժան Ֆրանսուա  Գրավելեն, որը հայտնի է  “Մեծ Բլոնդեն” մականունով, մի քանի անգամ է հատել ջրվեժը, որից հետո Օնթարիոյի ու ամերիկյան Նյու Յորք նահանգի իշխանություններն արգելեցին անցումը ջրվեժի վրայով:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply