Շվեդները կորցրին բոլոր հույսերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 16, 2012 7:45
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում D խմբի հավաքականները 2-րդ տուրի հանդիպումներն անցկացրին:
Առաջին խաղում Ֆրանսիան 2:0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի թիմի նկատմամբ:
Անգլիայի հավաքական էլ 3:2 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն:
Այսպիսով, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները կորցրին շվեդները: Այս երկրի հավաքականը ոչ մի միավոր չունի և եզրափակում է աղյուսակը: 4 միավորով առջևում են Ֆրանսիայի և Անգլիայի ներկայացուցիչները: Ուկրաինացիներն ունեն 3 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
Ուկրաինա – Ֆրանսիա՝ 0։2
Մենեզ, 53, Կաբայ, 56
Շվեդիա – Անգլիա՝ 2:3
Ջոնսոն, 49 (ինքնագոլ), Մելբերգ, 59,– Քերոլ, 23, Ուոլքոտ, 64, Ուելբեկ, 78






Facebook
Tweet This
Email This Post
