Պակիստանում երկրաշարժից հինգ մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2009 16:14

Այսօր գիշերը Պակիստանում տեղի Է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում 5 մարդ Է զոհվել: Ինչպես հաղորդել են երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությունում, ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6,5 մագնիտուդ ուժգնություն:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է հարեւան Աֆղանստանի տարածքում, սակայն այսօր գետնի հուժկու տատանումները զգացվել են նաև Պակիստանի Փենջաբի նահանգի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Իսլամաբադում. այս մասին հաղորդում է Newsru.com կայքը:

Մասնագետների կանխատեսմամբ`առաջիկա օրերին հնարավոր են նոր ցնցումներ:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply