Ֆրանսիայում գողացել են կես միլիոն արժողությամբ էլիտար շամպայն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 23:07
Ֆրանսիական Հավր նավահանգստում գողացվել է աշխարհի ամենաթանկ`Դոմ Փերինիոն 5400շիշ շանպայներով լիքը բեռնատարը: Գողությունը կատարվել է օրը ցերեկով, երբ շամպայներով ֆուրը արտասահման մեկնող նավ պետք էր բեռնել
Ֆրանսիական քաղաքի ոստիկանությունը արդեն սկսել է հետաքննությունը էլիտար ալկոհոլով թրեյլերի անհետացման կապակցությամբ: Տարբեր գնահատականներով գողացված բարձր կարգի շամպայնի գինը գնահատվում է 413 հազար եվրո, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն, չարագործները կցասայլը ամրացրել են տրակտորին և բարեհաջող անհետացել հանցագործության վայրից` իրենց հետ տանելով հարուստ ավարը:
Dom Perignon —ը Moet et Chandon արտադրության բարձրակարգ շամպայն է : Նրա անվանումը ի պատիվ բենեդիկտացի թագավոր Պիեռ Պերինիոնի է, որը իբր հայտնաբերել է գինիների բնական շամպայնացման մեթոդը: Այս անվանման տակ երկու տեսակի շամպայն կա սպիտակ բրյուտ և վարդագույն բրյուտ:
Առաջին անգամ Dom Pérignon Prestige Cuvee-ն արտադրվել է 1921 թ., սակայն 1930թ. Մեծ ընկճախտի պատճառով սկսել է վաճառվել միայն 1936 թ.:






Facebook
Tweet This
Email This Post
