Ավարտվեց «Ընծա» փառատոնը. Ռազմիկ Ամյանը դարձավ միլիոնատեր
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 15, 2009 11:41
5-րդ «Ընծա» համահայկական երգի մրցույթ փառատոնի հաղթող ճանաչվեց երգիչ Ռազմիկ Ամյանը, ում շնորհվեց գրան պրին եւ ԼՂՀ նախագահի մրցանակը /1մլն 100 հազ. դրամ/:
ԼՂՀ Կառավարության կողմից հովանավորվող փառատոնը կազմակերպել էր Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը և Երգի Պետական Թատրոնը:
Նախորդ չորս տարիների հաղթողների մասնակցությամբ այս տարվա «Ընծա»-ի առաջին տեղին արժանացավ Անահիտ Սիմոնյանը, ով ներկայացնում էր Սուրգութ քաղաքը:
Երկրորդ տեղը կիսվեց Անահիտ Շահբազյանի /Երեւան/ և Հռիփսիմե Հակոբյանի /Երեւան/ միջև:
Վարդան Բադալյանն /ԼՂՀ ք.Մարտակերտ/ ու Լիլիթ Հովհաննիսյանն /ք. Երեւան/ էլ կիսեցին երրորդ մրցանակային տեղը:
Մրցութային 3 օրերի ընթացքում ելույթ ունեցան 23 մասնակիցներ` Հայաստանից, Արցախից և արտերկրից:
Մրցույթի ժյուրին բաղկացած էր 10 հոգուց` ժյուրիի նախագահ Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
