ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի ուսուցման երկրորդ տարվա ծրագիրն ավարտվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 21:26
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում վերջին սեմինար-դասընթացի օրն էր: Դասախոսության թեման նվիրված էր ՀՀ-ում արդիականացման եւ քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրներին, որոնց պարզաբանմամբ հանդես եկավ ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը:
Հաջորդ ուրբաթ նախատեսված է «ՀՀ քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում գործող Երիտասարդական դպրոցի երկրորդ շրջանավարտմանը նվիրված ամփոփիչ սեմինարի անցկացումը, որի ընթացքում ունկնդիրներին կհանձնվեն ավարտական վկայականներ:






Facebook
Tweet This
Email This Post
