Դավութօղլու. «Հայաստանի հետ սահմանը չի բացվի, մինչև ղարաբաղյան գործընթացում «էական տեղաշարժ չլինի»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 23, 2009 14:29
«Թուրքիայի նախագահը, վարչապետը և ես բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թանկ է մեզ համար, որքան Թուրքիայինը: Այն ռազմավարական առաջնահերթություն է մեր արտաքին քաղաքականությունում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, ով երեկ այցելել էր Բաքու:
Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը ուղիներ է փնտրում Ադրբեջանի «գրավյալ տարածքները վերադարձնելու համար«:
Ըստ «Սաբահ»-ի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Դավութօղլուն ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նա հերթական անգամ «հավաստիացրել է», որ Հայաստանի հետ սահմանը չի բացվի, մինչև ղարաբաղյան կարգավորման գործընթացում «էական տեղաշարժեր չլինեն»։






Facebook
Tweet This
Email This Post
