«Սիրիայում էշը քացի տվեց` հայի կկպնի»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 17:18

Սիրիայի հայկական համայնքի դիրքորոշումը պետք է միանշանակ լինի` Արմատական կառույցների իշխանության գալու հետ կապված: Քանի որ իսլամական արմատական կազմակերպությունները եթե Սիրիայում գան իշխանության, հայերի համար, մեղմ ասած, շատ վատ կլինի: Եվ նրանց իշխանության գալը պետք է հնարավորինս բացառվի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:
«Ամենախնդրահարույց հարցն այն է, թե ինչ կլինի Բաշար Ալ Ասադիրց հետո: Հենց այս հարցի պատասխանն է, որ կարող է այս տարածաշրջանում լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա: Այս պահին միանշանակ ասել, թե ով կլինի իշխանության, շատ սխալ կլինի, բայց պետք է ամեն ինչ անել, որ արմատական կառույցները չգան իշխանության, դա նաեւ սիրիական հասարակությունը պետք է գիտակցի: Նրանց հետագա զարգացման ու առաջընթացին դա միանշանակ կխոչընդոտի»,- ասաց իսլամագետը:
Իսկ սիրիական ընդդիմությունը բացասաբար է տրամադրված սիրիահայերի հանդեպ, քանի որ ընդդիմությունը բացասաբար է տրամադրված բոլոր այն ուժերի հանդեպ ովքեր թեկուզ իրենց աջակցությունը չեն հայտնում հենց ընդդիմությանը. Հավելեց ասուլիսի մյուս բանախոսը` արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Այս դեպքում պետք է նշել, որ հայ համայնքը մինչ օրս հակամարտության կողմերից որեւէ մեկի հանդեպ կոնկրետ վերաբերմունք չի արտահայտել»,- նշեց արաբագետը:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply