Երկու հետախուզվող երիտասարդ ձերբակալվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2012 17:14


Հունիսի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի 31 շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վիկտոր Էդիլյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

***
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հակոբ Վարդապետյանին, որը 2011 թ. նոյեմբերի 25-ից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջպետական հետախուզման մեջ էր խարդախության մեղադրանքով:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply