Մեկնարկեց երիտասարդ ծրագրավորողների մրցույթը. առավելագույն մրցանակը՝ 450 000 դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 15:47

7-րդ անգամ մեկնարկեց հայկական «Ծրագրավորման բաց մրցույթ-2009»-ը: Մրցույթի մասնակցության գլխավոր նախապայմանն է` լինել մինչև 30 տարեկան և տիրապետել «C++» ծրագրավորման լեզվին:

Երիտասարդ ծրագրավողների մրցույթի հաղթողները կընտրվեն անհատական և թիմային պայքարում, իսկ մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել մինչև նոյեբերի 16-ը` «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» կամ դիմում ուղարկել aopc@eif.am հասցեով:

Անհատական մրցույթի 3 հաղթողները և 30 առավելագույն միավորներ վաստակած ծրագրավորողները հնարավորություն կստատան մասնակցել նաև Ծաղկաձորում անցկացվող «Ուսումնական ճամբար» ծրագրին: Այն այս տարի կազմակերպում է «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ը` «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի հետ համատեղ:

Ճամբարի դասընթացներին կվերապատրաստվեն ճամբարականները, հետո կկազմեն 10 թիմեր` յուրաքանչյուրում 3-ական մասնակից ու կպայքարեն թիմային արշավում հաղթանակի համար: Նրանք պետք է կարողանան լուծել «C++» ծրագրի տեխնիակական  ու ալգորիթմական խնդիրները:

Անհատական մրցապայքարի 3 հաղթողները կպարգեվատրվեն` համապատասխանաբար 300, 200 և 100 հազար դրամի չափով, իսկ թիմայինի դեպքում` 450, 300 և 150 հազար դրամ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ մրցույթը կօգնի ստեղծել երիտասարդ ծրագրավորողների համայնք, ինչի արդյունքում կստշտեղծվեն տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի նոր կազմակերպություններ:

Նա նաև նշեց, որ մրցույթին մինչ օրս առավելագույնը դիմել են 400 երիտասարդներ, իսկ միջինը ամեն տարի մասնակցում է մոտ 200 ծրագրավորող: Գրեթե ամեն տարի հաղթում են առնվազն 3 տարի մրցույթին մասնակցած  ուսանողները, իսկ առաջին տեղ գրաված կամ աչքի ընկածները շուտափույթ լավ աշխատանք են գտնում:

Ենգիբարյանն ասաց նաև, որ հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ անցկացնել երիտասարդ ծրագրավորողների կոնֆերանս:

ՀՀ Էկոնոմիկային նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, կարևորելով մրցույթի անցկացումը,  հավելեց, որ այն բխում է ՀՀ ՏՏ զարգացման հայեցակարգից, ինչը նոր որակ կբերի այս ոլորտ:

«Երիտասարդներն այսկերպ հնարավորություն ունեն տեղեկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում՝ ՏՏ ոլորտում. սա նաև հնարավորություն է՝ ճիշտ գնահատելու առկա իրավիճակն ու մշակել կրթական և գործնական ծրագրեր»,-ասաց Կիրակոսյանը:

Այս տարի մրցույթը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ն անցկացնում է ՀՀ Էկոնոմիկային նախարարության, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, ՏՏ Ձեռնարկությունների միության և «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ի հետ համատեղ, իսկ հիմնական կազմակերպիչը ՀՀ Կառավարությունն է:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply