Թե ինչն է «խառնում» Սիրիան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 16:00

Պետք է ուշադրություն դարձնել` ՌԴ-ի եւ ԱՄՆի միջեւ սկսված բանակցություններին ` Սիրիայում հնարավոր իշխանափոխության վերաբերյալ: Այսինքն` Բաշար Ալ Ասադի հրաժարականի դեպքում նրա հնարավոր իրավահաջորդի ընտրության հարցը: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Անդրադառնալով որոշ արտաքին զարգացումների` Արմեն Պետրոսյանը նշեց, որ սիրիական արտաքին ընդդիմությունն արդեն նույնպես նոր առաջնորդ ունի` շվեդաբնակ, ազգությամբ քուրդ Աբդալ Բասեդ Սեյիդան: Ինչը կարող է տարօրինակ թվալ, որ Սիրիայի արտաքին ընդդիմությունը ղեկավարում է ազգությամբ քուրդը, բայց այս անձնավորությունը անցումային ֆիգուր է` կոմպրոմիսային անձնավորություն, ով ընդունելի է Սիրիայի ազգային խորհուրդի բոլոր ներկայացուցիչների կողմից, ով ի դեպ, սիրիական ընդդիմույթան նախկին ղեկավարն էր:
«Նոր զարգացուներ են տեղի ունենում` արտաքին դերակատարների հետ կապված: Նույն Քոֆի Անանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` ստեղծել կոնտակտային խումբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամնեից, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մասնակցությամբ, որոնք պետք է նպաստեն կամ աջակցեն իր ծրագրի իրականացմանը: Բացի այդ Սիրիայի վերաբերյալ կոնֆերանսի առաջարկով է հանդես եկել նաեւ Ռուսաստանը, որին պետք է մասնակցեն դարձյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, Սիրիայի հարեւան պետությունները, այդ թվում նաեւ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը»,- ներկայացրեց արաբագետը:
Սակայն Սիրիայում իրադարձությունները բավականին արագ են զարգանում բոլոր ուղղություններով` թե’ ներքին իրավիճակի հետ կապված, թե’ արտաքին: Ներքին իրավիճակի առումով փաստելով, որ ապրիլի կեսերից Սիրիայում գործող` Անանի ծրագրից արդեն այս ամսվա սկզբին սիրիական ընդդիմությունը պաշտոնապես հրաժարվեց:
«Պետք է նշել, որ Սիրիայում ընտրություններից հետո նշանակվեց նոր վարչապետ, որը նախկին գյուղատնտեսության նախարարն է, եւ այս հանգամանքը, որ նոր վարչապետը իշխանությունների ներկայացուցիչն է, եւ նաեւ, որ ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչն է, եւս չէր կարող ողջունվել ընդդիմության կողմից»,- նշեց բանախոսը:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply