Չորս ավտոպատահարից` վեց վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2012 16:58


Հունիսի 14-ին, ժամը 23.00-ին, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, անցնելով ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և բախվել հողաթմբին:
Պատահարի հետևանքով 3 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Բաղյան փողոցի թիվ 7 շենքի մոտ մայթեզրի էլեկտրասյանն է բախվել «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցի թիվ 2/8 հասցեի մոտ «Լեքսուս LX-470» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա»-ի:
Բախման հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply