Սիրիայում դեռ քաղաքացիական պատերազմ չկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 16:54

Պետք չէ շտապել բնորոշել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որպես քաղաքացիական պատերազմ: Որովհետեւ թեկուզ զուտ ուժերի հավասարակշռության առումով`այստեղ ակնհայտ է, որ շիական Բաշար Ալ Ասադի վարչակարգը դեռեւս ունի բավականին ուժեղ դիրքեր, եւ հասարակության զգալի մասն էլ դեռեւս իր աջակցությունն է հայտնում իշխող վարչակարգին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ, նա նշեց, որ ճգնաժամը բավականին խորացել է եւ դեպքերի զարգացումը Սիրիայում ցույց են տալիս, որ Սիրիան շարունակ խորասուզվում է այդ անկառավարելի եւ քաոսային զարգացումների մեջ:

«Իրոք, այս իրավիճակում փորձում են շահեկան դիրքեր զբաղեցնել իսլամաան, հատկապես ծայրահեղ իսլամական կառույցները: Այս ոլորըում կուզեի առանձնացնել հատկապես այն կառույցները, որոնք առավել արմատական, ահաբեկչական դիրքերից են հանդես գալիս: Եվ հիմնական ահաբեկչական գործողությունները, որ տեսնում ենք Սիրիայի տարբեր վայրերում, դրանք այս ուժերի ձեռքի գործն են: Այս առումով` այն կազմակերպությունները, որոնք որդեգրել են գործելակերպի այսպիսի մեթոդներ, իհարկե, վտանգավոր են ե’ւ սիրիայի հասարակության համար, ե’ւ Սիրիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, եւ հատկապես` հայերի համար»,- նշեց իսլամագետը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply