“Հայկական ֆիլմերին շնորհքն է պակասում”. Միքայել Ստամբոլցյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 15, 2012 16:38

-Գրեթե 1200 հայտերից ընտրվել են մոտ 150 ֆիլմեր 44 երկրներից,- այս մասին այսօր “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնին նվիրված հերթական մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարեց “Ոսկե ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Նա նաև նշեց, որ իրենք աշխատել են այնպես անել, որ ամեն մարդ իր ճաշակին և նախասիրություններին հարմար մի ֆիլմ գտնի դիտելու:

Բանախոսը հայտնեց, որ “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը կպահպանի արդեն ավանդական 4 մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 65 ֆիլմերը կներկայացվեն Խաղարկային, Վավերագրական, “Կորիզ” (կարճամետրաժ ֆիլմեր) և “Հայկական համայնապատկեր” բաժիններում: Ի դեպ, հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների:

Խաղարկային մրցույթում ներկայացված են 12 ֆիլմեր.

“Ապագան հավերժ է”, ռեժ.` Օսջան Ալպեր

“Գերեզմանապահի դուստրը, ռեժ.` Կատրին Լաուր

“Հեռվից սիրուն է երևում”, ռեջ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ

“Ապրել”, ռեժ.` Վասիլի Սիգարև

“Քույրը”, ռեժ.` Ուրսուլա Մեյերի

“Նախարարը”, ռեջ.` Պիեռ Շոլլեր

“Ամառ”, ռեժ.` Խոսե Լուիս Տորես Լեյվա

“Մշուշում”, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա

Խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրիի կազմը կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011 թվականի ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն

Պիեռ Շոլլերի “Նախարարը” և Սերգեյ Լոզնիցայի “Մշուշում” ֆիլմերը Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակակիրներն են` համապատասխանաբար` 2011 և 2012 թթ.:

Վավերագրական մրցույթում ներկայացված են հետևյալ ֆիլմերը.

“Հինգ ջարդված տեսախցիկ”

‘Հետ` դեպի հրապարակ”

“Բախմարո”

“Հեռավոր կյանք”

“Տղամարդկանց դպրոց”

“Խխունջի մոլորակ”

“Հատուկ չվերթ”

“Կավե օրագրեր”

“Տունդրայի գիրքը. Պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին”

“Ֆիդելի հետն ինչ էլ որ լինի”

“Վերամշակելով կյանքը”` Դոստոևսկուն գտա աղբի մեջ”

“Donkeymentory”

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինան

Իսկ “Հայկական համայնապատկեր” մրցույթը, որ ներկայացնում է հայազգի ռեժիսորների ֆիլմերը, կներկայացնի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ, 15 վավերագրական ֆիլմ: Մասնավորպես` կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.

Լիամետրաժ խաղարկային

“Նանա”, ռեժ.` Վալերի Մասադյան

“Ժաննան և ձայները”, ռեժ.` Միքայել Վաթինյան

“Եթե բոլորը”, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե

“Հոբելյանական հաճախորդը”, ռեժ.` Արա Երնջակյան

“Ես եմ”, ռեժ.` Վահագն Գրիգորյան

“Իմ փոքրիկ իշխանը”, ռեջ.` Արմեն Ռոնով

Կարճամետրաժ խաղարկային

“Երկու քայլ էլ”, ռեժ.` Ավո Կապրիելյան

“Վատ հայրը”, ռեժ.` Տիգրան Ավետիքյան

“Պոլիս”, ռեժ.` Էրիկ Նազարյան

“Յոթերորդը”, ռեժ.` Լուսկա Կապալյան

“Որդու ծննդյանը սպասող հյուսնը”, ռեժ.` Նարինե Մալյան

Վավերագրական բաժնում ներկայացվել են հետևյալ ֆիլմերը.“Լողացող Վենետիկը”, “Հայկական հարց”, “Տատիկին դաջվածքները”, “Ուղևորություն Ամասիա”, “Առնո”, “Հայկական արձագանքներ”, “Արզուման”, “Արմինեն և Լեդի Մակբեթը”, “Ինձ աշուղ են ասում”, “Կոստան Զարյան. Հայ գրականության միայնակ հոգին”, “Երկու ճանապարհ”, “Կոշիկներս թողել եմ Ստամբուլում”, “Քաղաքում շատ շներ կան”, Նոր Ջուղա. Լինել…” և “Տղաներիս հետ միասին”:

Այն հարցին, թե խաղարկային ժանրում ինչու ներկայացված չեն հայկական ֆիլմեր, Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ մենք այս ժանրում չունենք լավ ֆիլմեր, որ արժանի կլինեն նշված ֆիլմերի կողքին ներկայացվելու: Իսկ թե ինչն է պակասում մեր ֆիլմերին` լավը լինելու, Ստամբոլցյանը պատասխանեց. «Հայկական ֆիլմերին շնորհքն է պակասում»:

 

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply