Այս շաբաթ բորսայում իրականացվել է 15 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 16:26

Հունիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,425,050 ԱՄՆ դոլար 413.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 97,309,199 ԱՄՆ դոլար 414.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,903,120 EUR 516.58 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 7,119,903 EUR 520.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 563,153,852 ՌԴ ռուբլի 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 72,903,993 ՌԴ ռուբլի 12.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

 

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply