Արմենիքենդը` Բագարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2012 15:57

Ադրբեջանական ԽՍՀ-ից  փախստականների համագումարն առաջարկում է, որ ազատագրված տարածքներում, հայ փախստականությունը հնարավորություն ունենա իրականացնելու իր իրավունքները եւ կառուցի քաղաք: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից  փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:

 

«Մենք այդ մասին մեր համագումար լիագումար նիստին ենք հայտարարել: Այդ քաղաքի կառուցման համար մենք կատարում ենք քայլեր, փորձում ենք համաձայնություններ ձեռք բերել: Մենք հուսով ենք, որ մեր քաղաքը լինելու է ավելի գեղեցիկ, քան Բաքուն, որ այդ քաղաքում մենք կարողանալու ենք վերականգնել հայ համայնքը` Բաքվի այն Արմենիքենդը: Մենք հուսով ենք, որ այդ քաղաքը լինելու է ազատ տնտեսական գոտի, եւ ամենակարեւորը` այդ քաղաքը լինելու է տարածաշրջանում խաղաղության խորհրդանիշ, խաղաղությունը պահպանող ու հաստատող գործոն»,- ասաց Մարիամ Ավագյանը:

 

Քաղաքը կունենա Բագարան անունը եւ նախատեսված կլինի 100 հազար բնակչության համար: Քաղաքի կառուցման համար անհրաժեշտ միջոցները, ըստ բանախոսի կհատկացնեն Ադրբեջանից փախստական հայ գործարարներն ու ձեռներեցները, որոնք հաջողակ գործունեություն են ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

 

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply