Լորենց Շիլդսին նա՞վթն է լռեցնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 15:58

Բաքվի ֆաշիստական ռեժիմի դիսկրիմինացիոն քաղաքականության արդյունքում էր, որ առաջացան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները: Իսկ Հայաստանից եւ Ադրբեջանի մեջ ներքին տեղահանված այլ ազգերի ներկայացուցիչները` ոչ հայազգի, ընդամենն Արցախյան պատերազմի հետեւանքն են: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից  փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը: Նա  կարծիք հայտնեց, որ միջազգային  ճգնաժամային խմբի պահվածքը պայմանավորված է նաեւ Բաքվի եւ Միրբաշիրի նավթահորերի հոտով` նրանք փորձում են մեծապես սիրաշահել Բաքվին ու այդ նավթահորերից իրենց շահույթն ունենալ: իսկ նման պայմաններում որոշ միջազգային կազմակերպություններ, ելնելով ճգնաժամային խմբի խորհուրդներից, փորձում են կարգավորել Արցախյան կոնֆլիկտը:

«Ինչպե՞ս է լինում, որ Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Լորենց Շիլդսը հայտարարում է, որ իրենք հայ փախստականների  ֆենոմենով երբեք չեն հետաքրքրվել: Եթե այդպես է, ինչպե՞ս է լինում, որ նման դիսկրիմինացիոն քաղաքականությունն ըստ էության շարոնակող այդ ճգնաժամային խումբը իրեն թույլ է  տալիս խորհուրդներ տալ եւ այդ խորհուրդների հիման վրա էլ Մինսկի խումբը փորձում կարգավորել Արցախյան կոնֆլիկտը,- հարց բարձրացրեց բանախոսը եւ շարունակեց,- Եվ արդյոք ս՞ա է, որ պետք է երկու կողմերի միջեւ վերականգնի փոխվստահությունը եւ արդյոք նման կերպ հնարավո՞ր է տարածաշրջանում վերականգնել խաղաղությունը: Կարծում ենք` ոչ»:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply