ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը կհամագործակցեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2012 15:41

Հունիսի 14-ին Հայաստանի Հանրային խորհրդի և Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի միջև կնքվել է երկկողմանի համաձայնագիր:

Ինչպես նշել է Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի գործադիր քարտուղար Մորեյրա Ֆրանկոն, այս պայմանագրի ստորագրումով նոր հարաբերություններ կսկսվեն Հայաստանի և Բրազիլիայի միջև, որոնք հնարավորություն կտան փորձի փոխանակման շնորհիվ նախ և առաջ երկու երկրների հասարակություններում դրական տեղաշարժեր կատարել:

Վազգեն Մանուկյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը երկու երկրների համար` բարձր գնահատելով Բրազիլիայի “հրաշքը”, որը վերջին տարիներին երկրին խոշոր բարեփոխումներ է բերել: “Չնայած որ բոլոր երկրներն ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, կան շատ խնդիրներ, որոնք բնորոշ են բոլոր երկրներին և որոնց լուծմանը կարելի է հասնել համատեղ ջանքերի շնորհիվ”,-նշել է նա:

Հանդիպումների ժամանակ նաև որոշվել են ապագա համագործակցության նախագծերը:

Հանդիպումները կլինեն տարին մեկ անգամ Հայաստանում և Բրազիլիայում:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում`  մասնակցելու Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (International Association of Economic and Social Councils and Similar Institutions (AICESIS)) ամենամյա գլխավոր վեհաժողովին:

ՀՀ Հանրային խորհուրդը ասոցիացիային անդամակցում է 2009 թվականից:

Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցելու է նաև այդ օրերին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply