Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2012 13:33

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին:

Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ Թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:

Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply