Հաստատվել է Ելենա Իսինբաևայի ձողացատկի նոր ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2009 15:54

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է ռուսաստանցի ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևայի սահմանած համաշխարհային նոր ռեկորդը` 5մ 6 սմ: Մարզուհին այն սահմանել էր 2009-ի օգոստոսի 28-ին Ցյուրիխում կայացած «Ոսկե լիգայի» շարքի մրցման ժամանակ: Ուշագրավն այն է, որ Ելենան ռեկորդը սահմանել էր Բեռլինում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Իսկ այդ ստուգատեսում նա չէր կարողացել անգամ մեդալ նվաճել:

Ինչևէ, բարձրագույն այս նվաճումն Իսինբաևայի մարզական կենսագրությունում աշխարհի 27-րդ ռեկորդն է:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply