Ֆրանսիացի սոցիալիստները վերահաստատում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մտադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 12:52

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստ ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, հանդիպման ընթացքում Կալտենբախը վերահաստատել է իր հանձնառությունը` պաշտպանելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ժխտողականության ոտնձգություններից:

«Ֆրանսիայի նորընտիր նախագահը ևս կիսում է այս հանձնառությունը, որը շուտով կվերածվի օրենսդրական նախաձեռնության: Ժխտողականությունը երբեք չպետք է տեղ ունենա մեր հանրապետության տարածքում»,- նշել է Կալտենբախը:

Սոցիալիստ սենատորը նաև հայտարարել է, որ ինքը և իր գործընկերները ուրախությամբ այս նոյեմբերին կհյուրընկալեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի իրենց հայազգի գործընկերներին:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply