Մաթեմատիկայի քննական միջինը 11-12 բալի սահմաններում է
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 13:15
Մաթեմատիկայի միասնական քննության միջին գնատականը, նախնական տվյալներով, 11-12 միավորի սահմաններում է. այս մասին այսօր ԵՊԲՀ քննակենտրոնում լրագրողներին ասաց ԳԹԿ մշակումների և առարկայական բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը:
Սա այն պարագայում, երբ այս տարի մաթեմատիկայի թեստերը շտեմարանի հիման վրա են կազմված եղել: Շտեմարանում 6 հազար առաջադրանք կա, որոնցից 320-ը թեստերում էին ընդգրկված:
«Պարզվեց, որ մաթեմատիկան իրոք բարդ առարկա է և հնարավոր չէ այդքանը յուրացնել: Տարիների աշխատանք է պետք դրա համար»,- ասում է Խաչատրյանը:
Անդրադառնալով հայոց լեզվից և գրականությունից գրանցված 200 քսան միավորներին, Խաչատրյանն ասում է, որ բարձր գնահատականների նման քանակն անսպասելի էր, « բայց շտեմարանի դեպքում այդ վտանգը միշտ էլ կա»:






Facebook
Tweet This
Email This Post
