Արգենտինայում այրին տեղափոխվել է ամուսնու դամբարան` բնակության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 11:50

43-ամյա Ադրիանա Վիլլարեալը բնակություն է հաստատել գերեզմանատանը, որտեղ թաղված է սիրելի ամուսինը:

Բուենոս Այրեսում բնակվող կինն այնքան հաճախ էր այցելում Դոս դե Մայոյում գտնվող  սիրելի ամուսնու վերջին հանգրվան, որ վճռեց  վերջնականապես բնակություն հաստատել այնտեղ:

43-ամյա կինն ամուսնու դամբարանը վերածել է  բնակության  համար հարմար կացարանի: Ամուսինն ինքնասպան է եղել 2010-ին` 28 տարեկան հասակում:

Կինը դագաղին հարող տարածքում անհրաժեշտ կահավորում է արել, միացրել ոչ մեծ գազօջախ և նույնիսկ անլար ինտերնետի հնարավորություն ստեղծել:

Գերեզմանատան անսպասելի բնակիչը գրավել է ոստիկանների ուշադրությունը: Երբ նրանք գնացին ստուգման, կինն իրավապահներին դիմավորեց գիշերազգեստով, իսկ «տնից» ռադիոյի ձայն էր հնչում, աշխատում էր ինտերնետը: «Այն նման էր հյուրանոցային լավ համարի` միայն թե` դագաղով»,- իր տպավորությունները հայտնել է կոմիսար Գուստավո Բրագանզան:

Կինն իր արարքը բացատրել է առաջվա պես ամուսնու հանդեպ չմարող սիրով: «Երբ սիրում ես, լրիվ բնական է, որ գտնվես ամուսնուդ կողքին: Իմ ամուսինը վաստակել է նման վերաբերմունք»,-ասել է Ադրիանան:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply