Գեղամյան. «Եթե գործ ունեք հիշողության իսպառ կորստի հետ, քա՜ղցր օգտագործեք, Վարդան Մինասիչ, քա՜ղցր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 12:23

Հատվածներ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հարցազրույցից:

– Ձեզ չի՞ թվում, որ այլընտրանք լինելը պատժելիէ, մասնավորապես, Վարդան Օսկանյանիդեպքում, որը 2010-ին տեղի ունեցածի համար2012-ին է պատասխանատվության կանչվում։

-2002 թ. դեկտեմբերին Տիգրան Նաղդալյանի ողբերգական սպանությունից հետո Հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ասաց, որ սպանության թելերը տանում են քաղաքական այն ուժի ուղղությամբ, որը օտարերկրյա մամուլում հաճախակի հանդես է գալիս հրապարակումներով եւ, ըստ էության, մատնանշեց իմ հոդվածները ռուսական թերթերում։ Վարդան Մինասիչն այդ օրերին մոռացել էր, որ ինքը ոչ թե ներքին, այլ արտաքին գործերի նախարարն է։ Նա նաեւ մոռացել էր, որ դեռ ոչ ոք չի վերացրել իրավագիտության միջազգայնորեն ճանաչված նորմը՝ անմեղության կանխավարկածը։ Նրա այդ արտահայտությունը, անկասկած, իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սատանայական յուրովի մի կոչ էր, կամ էլ, իր իսկ բառապաշարով, քաղաքական պատվեր։ Հիմա ինձ զարմացնում է իր զարմանքը։ Եթե գործ ունեք հիշողության իսպառ կորստի հետ, քա՜ղցր օգտագործեք, Վարդան Մինասիչ, քա՜ղցր… Դրան հաջորդեցին հայտնի իրադարձություններն արդեն իսկ 2004 թ. ապրիլին, որից հետո Արտաշես Գեղամյանի տունը՝ կնոջ, որդիների, հարսի ու թոռան ներկայությամբ, խուզարկության ենթարկեցին, ասես լրտես էին գտել եւ իմ բնակարանում զինանոց էին որոնում։ Այդ օրերին Վարդան Օսկանյանը քար լռություն էր պահպանում. նա ոչ մի բառ չասաց, որ այս մարդը ԵԽԽՎ-ում Ստրասբուրգի բարձր ամբիոնից քանիցս իր կյանքը վտանգելով՝ անարգանքի սյունին է գամել թուրք-ազերիների պատվիրակներին, պաշտպանել է հայոց պետականության շահերը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծման խնդիրը, Հայ դատի խնդիրը։ Ամեն ինչին լուռ համաձայնած այս անձնավորությունը, երբ այսօր ասում է՝ չէ՞ որ «Սիվիլիթասի» հետ կապված արկածախնդրության մասին գիտեին, թող հիշի, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը շատ լուրջ կազմակերպություն է, անհիմն ոչինչ չի արել եւ չի անում։ Երբ ի հայտ եկավ, որ օտար պետություններից ստացվող միլիոնների հասնող ֆինանսավորումը կարող է մեր երկրի համար որակական լուրջ հետեւանքներ ունենալ՝ աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների պարագայում, նախազգուշացնող քայլ էր պետք։ Ինչը եւ արեց ԱԱԾ-ն։ Ուստի զարմանալու պատճառ չկա։ «Սիվիլիթասը» գուցե դրական գործեր արել է, բայց դրա հետ մեկտեղ եղել է եւ անթույլատրելի:

– Ինչո՞վ եք բացատրում, որ բազմափորձ քաղաքական գործիչը, որ 10 տարի արտաքին գործերինախարար լինելով, պիտի իմանար քաղաքականության եւ բարձրաձայնվող ու չբարձրաձայնվողառանձնահատկությունները, քաղաքական շահարկում է համարում կատարվողը։

– Հավանաբար, նա մտածում է, որ տեղեկատվական շանտաժ հիշեցնող

արտահոսքերով կկասեցնի համապատասխան մարմինների հետագա գործողությունները։ Բոլոր այն օտարածին կազմակերպությունները, որոնք

ֆինանսավորել են Վարդան Մինասիչին, կփորձեն հարցը փակել, բայց այսօր, քանի որ մենք ժողովրդավարության պայմաններում ենք ապրում, կարող ենք հանգիստ լինել քրեորեն պատժվող այս գործի կապակցությամբ ընթացող զարգացումների նկատմամբ։ Քննությունը ցույց կտա յուրաքանչյուրի մեղավորության բաժինը։ Եթե անդրադառնանք միայն ու միայն «Սիվիլիթասի» ֆինանսավորած՝ մեր դաշնակից Ռուսաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմին, կարող է քրեական մեկ այլ հոդված ի հայտ գալ՝ Հայաստանի

Հանրապետության ազգային անվտանգության հիմքերի խարխլմանն ուղղված տեղեկատվական պատերազմի հատկանիշներով։ Վարդան Մինասիչը լուրջ խորհելու պատճառներ ունի եւ եթե իր մեղքը գիտակցի, կարծում եմ, նրան հնարավորություն կտան անձնուրաց աշխատանքով ապացուցելու, որ ոչ թե ներդրված է մեր երկիր, այլ հայրենասիրությունից դրդված է եկել ու աշխատել, իսկ իր թույլ տված վտանգավոր «բացթողումները» պարզապես միամտության դրսեւորումներ էին, եւ ամենեւին պատահական չէ, որ նա այսօր ընդամենը զարմացած է կատարվածից:

– Ինչո՞վ եք բացատրում, որ նախկին արտգործնախարարների գործած, թե չգործած մեղքերը ի հայտ են գալիս այն պահին, երբ նրանք ակտիվ քաղաքականությամբ են սկսում զբաղվել։

– Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել։ Դա հետեւանք է այն բանի, որ իրենք այս կամ այն գործում հակաօրինական գործողություններ են դրսեւորել, եւ պետությունն այդ մասին գիտենալով՝ աչք է գոցել։

– Իսկ ինչո՞ւ է աչք գոցել, եթե գործողությունը հակաօրինական է եղել։

– Ըստ իս՝ սխալ է արել, բայց երբ այդ գործողությունների զարգացումն արդեն իսկ կարող է պետության համար վտանգ հանդիսանալ, պատկան մարմինների համբերության բաժակր լցված է լինում, եւ հակազդեցությունը դառնում է անխուսափելի։ Եթե Վարդան Մինասիչի կողմից գումարը ստանալու պահին կանխարգելիչ գործողություններ արվեին, այդ խմորն այսքան ջուր չէր վերցնի։ Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ում ուղղված էր Ձեր ակնարկը, հայրենասիրության տեսակետից նրան եւ Վարդան Մինասիչին նույն հարթակի վրա ես երբեք չեմ դնի։ Արզումանյանն ազգասեր երեւանցի տղամարդ է…

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply