Երևանում ու Վանաձորում երկու հոգի թունավորվել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 11:25
Հունիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում քիմիական նյութից թունավորումով (ֆոսֆոր օրգանական միացություն) Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի Երևանյան խճուղու 145 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ` 1944 թ. ծնված Ս. Ասոյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի Գարեգին Նժդեհի 9 շենքի 35-րդ բնակարանի բնակչուհի` 1980 թ. ծնված Ջուլիետա Բաբաջանյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
