Կրկին օձերն անհանգստացնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 15, 2012 11:21

Հունիսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:
Մասնավորապես օձեր են նկատվել` Երևանի թիվ 87 մանկապարտեզի մոտ, թիվ 9 մանկական պոլիկլինիկայի մոտ, Շիրակի մարզում` Գյումրիի Շիրակացի 61 թաղամասի 17 շենքի մոտ:
Դեպքի վայրեր են մեկնել օպերատիվ խմբեր, փրկարարական ջոկատներ ու հատուկ մասնագետը:
Տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

***
Հունիսի 14-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 26-րդ փողոցի 23/1 տան բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խումբն և հատուկ մասնագետը, որոնք օձին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***
Նույն օրը, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդանի Չարենցի նրբանցքի 14 տան բնակիչները մոտակայքում օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply