Շվեյցարիայում առաջին երթուղին է կատարել աշխարհում առաջին էկոլոգիական ավտոբուսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 11:15

Շվեյցարական Վինթերտուրում` Ցյուրիխի գավառում,  երթուղի է դուրս բերվել  առաջին էկոլոգիական ավտոբուսը, որը հիբրիդային շարժիչ ունի: Այն հագեցած է դիզելային շարժիչով, որը գործի է գցում էլեկտրական կուտակիչը: Երբ ավտոբուսն արգելակում է, առաջացած էներգիան հետո օգտագործվում է ընթացքում:

Սա թեսթային նախագիծ է: Ավտոբուսն ուղևորներ կտեղափոխի 4 շաբաթ, իսկ սեպտեմբերին կհայտնվի նման երկրորդ օրինակը, որը  հագեցած կլինի իոնա-լիթիումային կուտակիչով:

Այս ավտոբուսները մի մասն են լայնամասշտաբ նախագծի, որին մասնակցում են Լոզանի, Թունի, Զոլոթուրնի, Ժնևի ու Բազելի տրանսպորտային ձեռնարկությունները:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply