Զոհ փլուզումից. դեպքի վայրում է ԱՒ նախարարը, հայտնաբերվել է դին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2012 10:06

Հունիսի 15-ի ժամը 11.39-ի դրությամբ փրկարարները փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը, և որոնողական աշխատանքներն ավարտվել են:

Դեպքից երկու օր առաջ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքը ձեռնարկողներին նախազգուշացրել էր դրա փլուզման հնարավոր վտանգի մասին:

Դեպքի վայրից ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հաղորդում է, որ փլուզման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարներին հանձնարարել է շարունակել որոնողական աշխատանքները մինչև զոհի դիակի ամբողջական հայտնաբերումը:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի նախկինլեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում ևկա մեկ զոհ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, մարզային և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել էՉարենցավանի արտադրական թաղամասումտեղակայված կաթսայատան բետոնեծխնելույզը:

Դժբախտ պատահարի հետևանքովփլատակներում մնացել և մահացել էՉարենցավանի 1ա թաղամասի 4-րդ շենքիթիվ 41 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնվածՀովհաննես Բաբայանը: Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին:

Դեպքի վայր են մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՓԾ տնօրեն, գեներալ-մայորՍերգեյ Ազարյանը:

 

 

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply