Դիֆենբախիա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 15, 2012 11:05

Դիֆենբախիա անվանումը տվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմ (1794-1865) , որը հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների  ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).
Այս բույսի 30տեսակ աճում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Այն մշտականաչ թուփ է ուղիղ, ամուր, կանաչ ցողունով: Ունի խոշոր, լայն տերևներ ` զարմանալի գույներով. Բաց  և դեղնականաչ կետերով: Տերևի

Դիֆենբախիայի տեսակները դժվար են իրարից տարբերվում, միայն կանաչավուն տերևներով `մեջտեղից  սպիտակ երակ ունեցող  Dieffenbachia oerstdii  է: Ամենատարածված տեսակը    Dieffenbachia picta (Dieffenbachia maculta) է, ձվաձև տերևներով `վրան փղոսկրե գույնի պուտիկներ: Այդ  կետերը տարբեր չափերի են կամ միձուլվում են ավելի մեծ նշանի  հետևյալ տեսակների մոտ  ` Camila, Marianne և Rudolf Roehrs , որոնց տերևները համարյա ամբողջովին  կրեմագույն է կամ փղոսկրի գույնի: Dieffenbachia amoena –ն ավելի խոշոր բույս է , նրա տերևները հասնում են  50 սմ, իսկ ցողունը 1,6 մ բարձրության: Մուգ կանաչ տերևների վրա սպիտակ գծիկներ են , որոնք ավելի հստակ երևում են  Tropic Snowտեսակի վրա: Անսովոր տեսք ունի դեղնականաչավուն Dieffenbachia basei-ը և հսկայական տերևներով Dieffenbachia bowmannii (մինչև  70 սմ և ավելի) :

Տարիքով դիֆենբախիան կարող է  հասնել մինչև 2 մետրի և ավել, սակայն սովորական տան պայմաններում ներքևի տերևները թափվում են  և բույսը նմանվում է կեղծ արմավենու:

Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցահովիներ,  ձմռանը ցածր ջերմաստիճան:  Այս  խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը  18°С ջերմաստիճանում,ավելի լավ է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները  (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:

Պետք է հիշել, որ դիֆենբախիայի և մի քանի այլ արոիդների հյութը մաշկի կամ լորձափաղանթի վրա ընկնելու դեպքում,  կարող է հանգեցնել անսպասելի ռեակցիայի: Այդ պատճառով վերատնկելիս հարկավոր է մտածել անվտանգության մասին: Հարկավոր է  հագնել ձեռնոցներ, ինչու չէ նաև մառլիայի վիրակապ: Աշխատանքից հետո հարկավոր  է լավ լվանալ ձեռքերը: Բույսի հյութը թունավոր  է, այն խորհուրդ չի տրվում դնել երեխաների սենյակում:

Դիֆենբախիան շատ օգտակար հատկություններ ևս ունի: Այն մաքրում է օդը տոկսիններից: Այս բույսը խորհուրդ է տրվում աճեցնել արտադրությունում կամ այն տներում, որոնք գտնվում են խոշոր գործարանների կամ մայրուղիների կողքին:

Տեղը
Դիֆենբախիան լուսասեր է , բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.

Ջրելը
Բույսը չի սիրում, երբ հողը չափազանց չորանում է : Այսպիսով  այն պահանջում է մշտական ջրել և տերևները լվանալ տան ջերմաստիճանի ջրով:

 

Օդի խոնավությունը
Չափավոր

Բազմացումը

Բազմացնում են վերին ցողունի կտրոնով:

Վերատնկումը

3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ  ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել  10սմ բարձրության,
որից շատ արագ նոր ցողուններ են աճում:

Հնարավոր դժվարությունները

 

Ցողունի հիմքը փափուկ է և կորցնում է գույնը`ցողունը  փտում է: Հիվանդությանը նպաստում է չափից շատ ջրելը  և  ցածր ջերմաստիճանը: Հիվանդության սկզբում կարելի է կտրել վնասված մասը և վրան փայտածուխ լցնել, այնուհետև բույսը տնկել թարմ հողով թաղարում: Եթե վնասվածքը մեծ է, ապա ցողունի վերևի մասը հարկավոր է կտրել, արմատակալել, իսկ մնացած հիվանդ մասը դեն նետել:

Ներքևի տերևները դեղնում են և շրջվում`ձմռանը ցածր ջերմաստրճան և սառը միջանցահովիկներ: Բույսը կարող է ապրել 10-12°С ջերմաստիճանում, բայց ներքևի տերևները տուժում են :

Գույների կորուստ ` չափազանց պայծառ լույս կամ տերևների վրա արևի ուղիղ ճառագայթներ, որոնք  հանգեցնում են գունաթափման: Տեղափոխեք բույսը ավելի քիչ լուսավոր տեղ:

Տերևների մահ`  ամենահավանական պատճառը չափազանց ցածր ջերմատիճանն է, չոր օդը կամ  սառը միջանցահովիկները: Հին տերևները տարիքի հետ միշտ մահանում են:

Տերևների եզրերի շագանակագույնը հողի շատ չոր լինելու հետևանք է, այն պետք է խոնավ լինի , բայց ոչ թաց: Հաջորդ պատճառը սառը օդն է:

Դիտվել է 4724 անգամ:
Print Friendly

Leave a Reply