Բրիտանիայի ոստիկանները մանկապիղծներից փրկել են 80 երեխայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 10:32

Մեծ Բրիտանիայում կալանքի տակ է հայտնվել գրեթե 100 մարդ, որոնք կասկածվում են համացանցի կիրառմամբ մանկապղծության մեջ:

Զանգվածային հատուկ օպերացիա է անցկացվել ողջ երկրում: Ավելի քան 80 երեխա է փրկվել բռնարարների ձեռքից, ընդ որում, նրանցից շատերը հայտնաբերվել են այն տներում, ուր ոստիկանները հետախուզության նպատակով էին մտել:

Տեղեկության համաձայն` ձերբակալության օրդերների մեծ մասը տրվել է տներում պոռնոգրաֆիական նյութ պահելու ու տարածելու համար:

Սեքսուալ շահագործումից  երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Քեյթ Ֆիշերիների խոսքով,այն լուսանկարները,  որոնք մանկապիղծները տեղադրում են համացանցում, ավելի ու ավելի  անպարկեշտ են դառնում, իսկ պոռնոֆիլմերի համար այլասերվածներն ավելի փոքր երեխաների են ներգրավում:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply