Շվեդ տղամարդկանց կստիպեն նստած միզել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2012 10:19

Շվեդիայում ցանկանում են մի նոր օրենք ընդունել, որը կստիպի անձնական հիգիենայի նկատառումով տղամարդկանց պարտադրել նստած միզել: Շվեդիայի Ձախ ֆրակցիայի ներկայացուցիչները մտադիր են դաշնային մակարդակում նախաձեռնել օրենքի ընդունումը, որը կստիպի տղամարդկանց փոքր կարիքը նստած դիրքում բավարարել: Իրենց իրավացիությունը նրանք հիմնավորում են մի քանի պատճառներով:

Առաջինը, որ զուգարաններն ավելի հիգիենիկ կդառնան, քանի որ զուգարան մտնողը ստիպված չի լինի տղամարդկանցից հետո  թողած մեզի կաթիլների վրայով քայլել:

Երկրորդը` վերջերս կատարված բժշկական հետազոտությամբ ապացուցվել է, որ նստած դիրքով ավելի արդյունավետ է կարիքը հոգալը:

Երրորդը` դա նաև օգտակար է առողջությանը, քանի որ նստած դիրքով տղամարդիկ կնվազեցնեն շագանակագեղձի հիվանդությունների առաջացման հավանականությունը ու երկար ու առողջ սեռական կյանք կապահովեն:

Սակայն, Լուիսվիլլի համալսարանի պրոֆեսոր Ջոն Հեյմելը համաձայն չէ դրա հետ` հիգիենայի առումով: Նրա խոսքով, մեզի կաթիլները զուգարանի հատակին են հայտնվում ոչ այնքան  միզելու,  որքան  միզելուց հետ «թափ տալու» հետևանքով:

«Անհրաժեշտություն չկա տղամարդկանց նստած դիրք հարկադրել, քանի որ ոչ ոք չի էլ կամենա կոնքին նստած «թափ տալ»»,- մեջբերում է NEWSru.com-ը:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply